տուն Լուրեր Ինչ կառուցվածք կունենա նոր կառավարությունը և ովքեր կաշխատեն այնտեղ

Ինչ կառուցվածք կունենա նոր կառավարությունը և ովքեր կաշխատեն այնտեղ

89
0

Hraparak.am-ը գրում է.

Այս փուլում ինտրիգը նոր կառավարության ձեւավորումն է եւ ԱԺ-ում պատգամավորական կազմի ամփոփումը։ Ոչ առաջինը, ոչ երկրորդը դեռ չի հրապարակվում՝ կուսակցություններում «քաստինգը» շարունակվում է։ ԲՀԿ-ում, բնականաբար, որոշում է Գագիկ Ծառուկյանը, «Իմ քայլում»՝ Նիկոլ Փաշինյանը՝ երբեմն ՔՊ վարչության նիստերում քննարկումներ անելով, «Լուսավոր Հայաստանում» թերեւս ամենապարզ վիճակն է՝ ով, ըստ օրենքի անցել է խորհրդարան՝ նա էլ կդառնա պատգամավոր։ Կառավարության կազմը որոշելուց առաջ Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է կառավարության կառուցվածքը որոշի։

Ի դեպ, թե ինչպիսին է լինելու կառուցվածքը նույնպես քչերին է հասու՝ հատուկենտ մարդիկ են մասնակցում այդ քննարկումներին։ Միայն հայտնի է, որ 18 նախարարությունից ընդամենը 11-ն է մնալու, մեծ խոշորացումներ են տեղի ունենալու։ Օրինակ, խոսվում է, որ կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության, սփյուռքի նախարարությունը՝ 4 միավոր, միանալու են մեկ նախարարության մեջ եւ նախարար է կարգվելու Արայիկ Հարությունյանը։

Մյուս միավորներից հավանաբար կմիանան էկոնոմիկան եւ ֆինանսները, սոցապն ու առողջապահությունը, ԱԻՆ-ն ու տարածքային կառավարումը։ Անկախության տարիներին բազմաթիվ անգամներ կառավարության կառուցվածք է փոխվել եւ գրեթե բոլոր կոնֆիգուրացիաները եղել են ու այնպես չէ, որ կառուցվածքի արդյունքում աշխատանքի արտադրողականությունն աճել է։

Մյուս կարեւոր խնդիրը փոխվարչապետների հարցն է։ Հայտնի է, որ 3 փոխվարչապետի պաշտոնից մնալու են երկուսը՝ մեկը կրճատվում է, հավանաբար՝ առաջին փոխվարչապետի պաշտոնը։

Թե ովքեր են լինելու երկու փոխվարչապետները դեռ պարզ չէ։ Ասում են, որ կլինեն պրոֆեսիոնալներ՝ տնտեսագետներ։ Շրջանառության մեջ է դրվել ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանի անունը, որ եղել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում