տուն Լուրեր Ինչ է սպասվում Ամիրյան 2-ի շենք-հուշարձանին

Ինչ է սպասվում Ամիրյան 2-ի շենք-հուշարձանին

113
0

ամիրյան երկու

Կառուցապատող «SGI» ինվեստ ՍՊԸ տնօրեն Զորիկ Բալայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Ամիրյան 2 հասցեում կատարվող ապամոնտաժման և պատմական հուշարձանի ճակատագրի մասին:

«Մենք նպատակ չունենք ոչնչացնել բուն պատմական հուշարձանը:  Ապամոնտաժումը հուշարձանի վերջնական քանդման նպատակով չի, հուշարձանի հիմնական մասը 1896 թ-ին ինչպես որ կար, այնպես էլ պահպանվում է և ապամոնտաժվում է միայն շենքի 1976թ-ի և 1990 թ-ին ավելացված կցակառույցները: Ես ինքս սխալ տենդենց եմ համարում, որ Երևանը կորցնում է իր հին տեսքը»:

Մյուս բանախոս, կառուցապատման ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը նշեց, որ հողատարածքը բարդ է կառուցապատման համար, որովհետև երկու հանրային նշանակության հուշարձան կա Ամիրյան 2-ը և բակի առանձին մասնաշենքը, որը կառուցվել է որպես արական գիմնազիայի շենք, ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների և մնացել է միայն շենքի ճակատը.«Ուղղակի նոր կցակառույցները նման են եղել հուշարձանին՝ մշակվել է նույն ոգով և սև տուֆ է օգտագործվել: Նոր լուծմամբ՝ Ամիրյան 2-ի ճակատային մասը կպահպանենք, որը համահունչ կլինի շրջակա միջավայրին, իսկ հնությունը կմնա իր տեղում»:

Ճարտարապետը նաև անդրադարձավ սոցիալական ցանցերում քննարկումներին, թե գոհ չեն նոր լուծումից և նշեց, որ իր կարծիքով՝ այն խնդիրը, որ դրվել էր հուշարձանների պահպանման կոմիտեի կողմից՝ այս նախագծով լուծված է: