Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հրապարակել է ծխի պատճառով Մոսկվա-Երևան չվերթի դադարեցման և Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում տիրող իրավիճակի կադրերը:
Չվերթի ուղևորները Երևան են ուղարկվել այլ ինքնաթիռով, որը մեկնել է տեղի ժամանակով ժամը 5.34-ին, ընդ որում՝ 28 ուղևոր հրաժարվել է այլընտրանքային թռիչքից: Նրանցից 2-ը հոսպիտալացվել են, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: