տուն Լուրեր Դեղին քարտիˋ զգուշացման փուլում ենք. Նաիրա Զոհրաբյան

Դեղին քարտիˋ զգուշացման փուլում ենք. Նաիրա Զոհրաբյան

179
0

cfe2093829eef78e148ba47e159bf4ff

ԲՀԿ խմբակցության  ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման  ընթացքում հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, թե արդյոք չի՞ տեսնում արտաքին պարտքի ռիսկայնության խնդիր:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք շարունակում ենք պարտքեր ներգրավվել , չե՞ք տեսնում արտաքին պարտքի ռիսկայնության խնդիր, որը կարող է ուղղակիորեն ռիսկային լինել երկրի անվտանգության համար, և որն է այդ սահմանը, որ մենք արդեն կարող ենք խոսել արտաքին պարտքի ռիսկայնության մասին»,- հետաքրքրվեց ԲՀԿ ղեկավարը:

Գլխավոր գանձապետը, պատասխանելով հնչեցված հարցին, հարկ համարեց անդրադառնալ այն սահմաններին, որոնք ընդունված է համարել  ռիսկային:

«Մեր երկրում «Պետական պարտքի մասին» օրենքը հստակ սահմանում է, որ սահմանաչափն է գնահատվում ռիսկային. դա պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության 60 տոկոսն է: Այն դեպքում, երբ 60 տոկոսը կգերազանցվի, մեզ կվերաբերեն որպես ռիսկային գնահատվող երկիր»,- պարզաբանեց Ատոմ Ջանջուղազյանն ու հավելեց, որ, եթե մենք չունենայինք վարկունակության ընկալելի և ընդունելի գնահատական, ապա մեզ վարկ չէր տրամադրվի:

Նրա խոսքով`  առկա ցուցանիշները թույլ են տալիս գնահատել, որ մեր երկիրն ունի նվազ պարտքի բեռ, իսկ արտաքին պարտքի տեսանկյուից դեռևս ռիսկային չենք. եթե մեզ գնահատենք ռիսկային, ապա ձեռնպահ կմնային արտաքին պարտքերի ներգրավումից:

Ի պատասխան,  Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Եթե փորձենք ֆուտբոլային տերմինալոգիայով գնահատել, ապա կարող ենք ասելˋ դեռևս  չենք հասել կամիր քարտի, գտնվում ենք դեղին քարտի՝ այսինքնˋ զգուշացման փուլում»: