«Ողջունում եմ Քարդաշյանի այցելությունը Հայասատան: Քարդաշյանի այցով Հայոց ցեղասպանության հարցը մտել է միջազգային լրահոս և դա բավական լավ է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը` անդրադառնալով Քիմ Քարդաշյանի` Հայաստան այցելությանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերում «Ժառանգություն»-ը «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունններին Ռուբիկ Հակոբյաննն ասաց. «Իշխանությունների կատարած քայլն ամբողջացրեց այն հարցը, որ բացի Ցեղասպանությունից մենք ունենք նաև մեկ այլ հարց` իշխանափոխություն»:
Ռուբիկ Հակոբյանը «Հիմնադիր խորհրդարանի» քայլերում հակաօրինական ոչինչ չի տեսնում:
«Ես նրանց հայտարարություններում չեմ տեսել ուղղակի վտանգ , որ նրանք պատրաստվում են հակաօրինաակակն ճանապարհով իշխանափոխություն իրականացնել»:
«Եթե իշխանությունները փորձեն դա ներկայացնել որպես համարժեք քայլ, ապա կասեմ` դա համարժեք քայլ չէ»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Նրա համար նաև անհասկանալի է ու ոչ մի համոզիչ մեկնաբանություն չեմ տեսնում, թե ինչու «Հիմնադիր խորհրդարանը» համառորեն փորձեց այդ խնդիրն իրականացնել հենց ապրիլի 24-ին: Չեմ գտնում, որ նրանց քայլը ճիշտ է, քաղաքական մոտեցում չէ ասելը, թե այդ օրը ժողովուրդը դրսում է լինելու», — ասաց «Ժառանգության» ղեկավարը: