Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին համարում է, որ ոչ ոք չի կարող ստանալ «Ոսկե գնդակը», քանի դեռ հավակնորդների թվում են Կրիշտիանո Ռոնալդուն և Լիոնել Մեսսին: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ Մեսսին ու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանում են 2008թ.-ից հետո անընդմեջ: Ընդ որում, արգենտինացին «Ոսկե գնդակ» է ստացել 4, իսկ պորտուգալացին՝ 3 անգամ:
«Բոլոր խաղացողները պետք է իմանան, որ բացի Ռոնալդուից և Մեսսիից ոչ ոք հնարավորություն չունի ստանալու այդ մրցանակը: Եվ այսպես ամեն տարի: Ես չգիտեմ թե ինչ է պետք անել այդ մրցանակը ստանալու համար: Ինչո՞ւ գնալ արարողությանը: Լուսանկարվելո՞ւ: Դա ինձ հետաքրքիր չէ», — եզրափակել է ֆրանսիացին: