տուն Սպորտ Իմ ու Ռոնադլդուի միջև դիմակայությունը հնարել են լրագրողները. Մեսսի

Իմ ու Ռոնադլդուի միջև դիմակայությունը հնարել են լրագրողները. Մեսսի

104
0

2014_03_24_06_52_35

Արգենտինացի առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ իր և Կրիշտիանո Ռոնալդուի միջև դիմակայությունը արհեստականորեն ստեղծել են լրագրողները:

«Մրցակցություն չկա: Դա ԶԼՄ-ների հնարածն է: Մենք երկուսս էլ ցանկանում ենք լավ հանդես գալ մեր ակումբներում, և դա ամենևին էլ Մեսսիի և Ռոնալդուի դիմակայություն չէ: Երբեք նման բան չի եղել», — ասել է Մեսսին:

Հիշեցնենք, որ Մեսսին «Ոսկե գդնակին» արժանացել է 4 անգամ, Կրիշտիանո Ռոնալդուն` 3: