Հունվարի 8-ին լույս տեսած Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» ( «Մայն քամփֆ») գրքի նոր հրատարակությունը ամենավաճառվողներից է Գերմանիայում, հաղորդում է The Washington Post-ը:
Նացիստական Գերմանիայի առաջնորդի մանիֆեստը Der Spiegel-ի` ամենաշատ վաճառվող գրքերի ցուցակում երկրորդն է:
Նշվում է, որ տվյալ հրատարակությունը էապես տարբերվում է առաջին հրատարակությունից. գիրքը մասնագետների կողմից գրված բազմաթիվ քննադատական ծանոթագրություններ է պարունակում` նացիստական առասպելները ցրելու համար:
«Իմ պայքարը» Գերմանիայում հրատարակվում է 70 տարվա մեջ առաջին անգամ: