տուն Լուրեր Իմ որդին Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն չունի. Հովիկ Աբրահամյան

Իմ որդին Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն չունի. Հովիկ Աբրահամյան

97
0
Hovik-Abrahamyan1
Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ իր որդին՝ Արգամ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ դառնալու ցանկություն չունի:
«Նախ քաղաքապետ չեն նշանակվում, ժողովուրդն է ընտրում, երկրորդ՝ ոչ ես, ոչ իմ որդին ցանկություն չունենք քաղաքապետ դառնալու»,- եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ Արգամ Աբրահամյանն այժմ Արտաշատի քաղաքապետն է: