տուն Հասարակություն Բժիշկ Իմ նոր ստանձնած պաշտոնը թույլ կտա ոլորտային խնդիրներ լուծել. Նարեկ Վանեսյան

Իմ նոր ստանձնած պաշտոնը թույլ կտա ոլորտային խնդիրներ լուծել. Նարեկ Վանեսյան

139
0

narek

Երեւանում, քաղաքացիական ծառայության խորհրդում կայացել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության պետի թափուր տեղի համար մրցույթ, որում հաղթող է ճանաչվել Իջեւանի ԲԿ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը: Araratnews.am-ին Նարեկ Վանեսյանն ասաց՝ նոր պաշտոնը  մարզում առկա ոլորտային խնդիրները լուծելու հնարավորություն կտա:

Այսօրվանից հանդիսանում եք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության պետ, ինչ եք կարծում ինչո՞ւ այլ մասնակիցներ չեն եղել եւ Դուք ինչո՞ւ որոշեցիք դիմել:

— Առաջարկը ստացել եմ ՀՀ Տավուշի մարզպետ պարոն Հովիկ Աբովյանի կողմից, և իմանալով նրա վերաբերմունքը մարզում առողջապահական խնդիրների լուծման մասին՝ դիմել եմ մրցույթին:

Ի՞նչ խնդիրներ եք առանձնացրել, որոնք, ըստ Ձեզ, հրատապ լուծում են պահանջում:

Մեզ համար հրատապ խնդիրը նոր և երիտասարդ մասնագետներով համալրումն է, պետության կողմից որդեգրված առողջապահական քաղաքականության լավագույն իրականացումն է մարզում և այնպիսի պայմանների ստեղծումը, որի արդյունքում Տավուշի մարզի բնակիչը գերազանցապես նախընտրի բուժվել Տավուշի մարզում այլ ոչ թե մայրաքաղաքում:

Նաեւ Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենն եք, արդյոք պաշտոնը հնարավորություն կտա՞ ավելի շատ խնդիրներ լուծելու, թե՞ հակառակը:

Իմ նոր ստանձնած պաշտոնը թույլ կտա մասնակցություն ունենալ լուծելու մարզում առկա ոլորտային խնդիրներն, ունենալով նաև մարզպետ Հովիկ Աբովյանի նման աջակից, իսկ Իջևանի բժշկական կենտրոնի խնդիրների լուծումը եղել և լինելու են ինձ համար գերակա:

Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

-Առաջիկայում պլանավորում ենք ուսումնասիրել մարզում առկա խնդիրերը, ներկայացնել ղեկավարությանը և լծվել այդ խնդիրների լուծմանը, հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետության առողջապահությունը սկսվում է Տավուշի մարզից: