Բերձորում ավտոերթի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ծեծի ենթարկվելուց հետո արդեն մի քանի օր է անցել, մինչդեռ, մինչև հիմա ավտոերթի և ոստիկանների գործողությունների նպատակահարմարության մասին շարունակում են հնչել տարբեր կարծիքներ:
Araratnews.am-ի զրուցակից Հրանտ-Մելիք Շահնազարյանի կարծիքով՝ երթն անիմաստ էր:
«Երթը պետք է իմաստավորեր հենց Ժիրայր Սեֆիլյանը, քանի որ ինքն էր կազմակերպիչը: Չնայած, ես այն կարծիքին եմ, որ երթը իմաստ չուներ, բայց բոլոր դեպքերում սխալ էր երթի մասնակիցների հանդեպ ոստիկանների ցուցաբերած վերաբերմունքը: Ճիշտ կլիներ, եթե ոստիկանությունն ավելի իրավական հարթակում մնար իր գործողություններն իրականացնելիս»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսին, քաղաքագետը նշեց.
«Համոզված եմ, որ իրենց գոյության տարիների ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը և իր ընկերները կարող էին նման երթ իրականացնելու համար այլ ժամանակ ընտրել, որովհետև բոլոր դեպքերում 100-ամյակն այն օրը չէ, որը կարելի էր այդ առիթով օգտագործել»:
Վարդուհի Ստեփանյան