տուն Լուրեր Իմ գույքն է, ինչ ուզեմ, կանեմ. Վաղարշ Աբրահամյան. News.am

Իմ գույքն է, ինչ ուզեմ, կանեմ. Վաղարշ Աբրահամյան. News.am

188
0

vagharsh

«Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին դեռ չեն կանչել ոստիկանություն սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բացատրություն տալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վաղարշ Աբրահամյանը:

Նա մտահոգված էլ չէ, որ հնարավոր է այդ միջադեպով գործ հարուցվի եւ իրեն պատասխանատվության ենթարկեն: «Կկանչեն էլի: Դե որ հարուցեն, ի՞նչ պիտի անեն: Ի՞նչ եմ արել խի, ընդամենը իմ սեփական գույքը տեղաշարժել եմ, ո՞ւմ եմ անպատվել»,- նշեց նա: Դիտարկմանը, թե տեղաշարժել եք գույքը, թե ջարդել, ինչպես եւ հայտարարում էիք, սեփականատերը պնդեց, որ տեղաշարժել է՝ պատճառաբանելով, թե վրդոովված է եղել, դրա համար է հայտարարել, որ ջարդել է. «Իմ գույքն է, ինչ ուզեմ, կանեմ, ոչ մեկը չի վիրավորվել: Բացարձակ մտահոգված չեմ, որովհետեւ ես ոչինչ չեմ արել, կկանչեն, թող կանչեն, եթե օրենքով հասնի ինձ պատժել, թող պատժեն, ի՞նչ է եղել»,-ասաց նա:

Նա նույնիսկ պատրաստ է ազատազրկման. «Մի քիչ կհանգստանամ համ ձեզանից, համ էլ հասարակությունից, ներվերս կբուժվի»,-ասաց «Ոսկու շուկայի» սեփականատերը:  Առաջարկին, թե եթե այդքան հոգնել եք, կարող եք գնալ ոստիկանության մոտակա բաժին եւ խնդրել, որ ձեզ մեկուսացնեն, Վաղարշ Աբրահամյանն ասաց, որ այդքան վտանգավոր չէ հասարակության համար:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: