տուն Լուրեր «Իմ ֆինանսների ամիս 2016». ՀՀ տարբեր բուհերի ուսանողների այցելությունը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ

«Իմ ֆինանսների ամիս 2016». ՀՀ տարբեր բուհերի ուսանողների այցելությունը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ

84
0

AEB MFM

Այսօր  ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում անց կացվեց ևս մեկ հանդիպում  «Իմ ֆինանսների ամիս 2016» ծրագրի շրջանակներում: Այս շաբաթ Բանկ էին այցելել ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ և ՈՒնիսոն ՀԿ-ի անդամներ:

Այցելության ընթացքում ուսանողները շրջեցին Բանկում, ծանոթացան Բանկի գործունեությանը, ինչպես նաև մասնակցեցին բանկային ոլորտին առնչվող տեղեկատվական սեմինարին, որը վարեց Բանկի բիզնեսի զարգացման վարչության պետ Միքայել Մարգարյանը: Սեմինարի ընթացքում վարչության պետը պատասխանեց մասնակիցների՝ բանկային ոլորտին առնչվող հարցերին:

Մասնակիցները նշեցին, որ այցը օգտակար էր, իսկ սեմինարի ընթացքում ստացած գիտելիքները` կիրառելի:

Կազմակերպվեց նաև վիկտորինա-մրցույթ, որի 5 հաղթղներին Բանկի կողմից տրվեցին խրախուսական նվերներ: