տուն Լուրեր Իմ այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը

Իմ այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը

94
0

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը վստահ է՝ մարդկությունը պետք է շարունակի ապրել խաղաղության և համերաշխության մեջ, բոլոր ժողովուրդները պետք է շարունակեն ապրել միասին: Այս մասին Ժանն ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 10-ին այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելող Միկաել Ժանը նշել է, որ իր այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը:

«Ապրել միասին». սա հենց այն կարգախոսն է, որի ներքո Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Դրան մասնակցելու են ֆրանկոֆոն ընտանիքի անդամ երկրների ղեկավարները»,- նշել է Ժանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին նման կարգախոս ընտրելու համար:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: