տուն Լուրեր Իմ առանձնատնից հայտնաբերված զենքերն առնչություն չունեն «Մարտի 1-ի» գործի հետ

Իմ առանձնատնից հայտնաբերված զենքերն առնչություն չունեն «Մարտի 1-ի» գործի հետ

100
0

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազությունը: Դատախազները պահանջում են կալանք դնել Քոչարյանի ամբողջ գույքի վրա:

Նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով պահանջեց, որ իրեն պատկանող զենքերը հետ վերադարձվեն։

«Իմ առանձնատնից հայտնաբերված զենքերը որևէ առնչություն չունեն «Մարտի 1-ի» գործի հետ,- հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով,- Այդ զենքերը բոլորը ստուգված են եղել, այդ բոլոր զենքերի կրակած պարկուճն ամբողջը ոստիկանությունում կա, օրինական զենքեր էին, և այստեղ չկար որևէ զենք, որն օգտագործված է եղել մարտի մեկի ժամանակ»։

Երկրորդ նախագահի խոսքով՝ իր առանձնատնից առգրավվել են ատրճանակներ․ «Ատրճանակներ էին, որոնք նվիրատվություն էր նաև այլ երկրների ղեկավարների, պաշտոնյաների կողմից, և որսորդական զենք, այդ զենքերն ընդհանրապես առնչություն չունեն այս քրեական գործի հետ»։