տուն Լուրեր Իլհամ Ալիևի 2 դստրերը կասկածվում են փողերի լվացման մեջ

Իլհամ Ալիևի 2 դստրերը կասկածվում են փողերի լվացման մեջ

99
0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջիկները կասկածվում են փողերի լվացման մեջ: Այս մասին հայտնել է «The Guardian»-ը:

Բանն այն է, որ Լեյլա և Արզու Ալիևաները փորձել են Լոնդոնում գնել 60 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք՝ գաղտնի օֆշորային կազմակերպության միջոցով:

Խոսքը Լոնդոնի Նայթսբրիջ թաղամասի 2 տների մասին է: Տների ձեռքբերման համար աղջիկները մտադիր էին օգտվել բրիտանական Վիրջինիա կղզիներում գտնվող օֆշորային կազմակերպությունից:

Հավելենք, որ 2018թ. սկզբին հայտնի դարձավ, որ Արզու և Լեյլա Ալիևաները, ինչպես նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարի երեխաները օգտագործել են տասնյակ օֆշորային կազմակերպություններ՝ բիզնեսում ներդրումներ կատարելու համար: Ըստ տեղեկությունների՝ Ալիևների ընտանիքի անշարժ գույքի արժեքը գերազանցում է 100 միլիոն դոլարը: