տուն Քաղաքական Միջազգային IKEA-ն հետ է կանչում շուրջ 27 միլիոն մարդասպան պահարաններ

IKEA-ն հետ է կանչում շուրջ 27 միլիոն մարդասպան պահարաններ

189
0

scandinavian-dressers

IKEA-ի կողմից արտադրված «Մալմ» տեսակի պահարաններ գնած ամերիկացիներին խորհուրդ է տրվել հրաժարվել դրանց օգտագործումից, եթե պահարաններն ամրացված չեն պատին: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

IKEA-ն հետ է կանչում շուրջ 27 մլն նման պահարաններ, որոնցից 7 մլն-ը վաճառվել է ԱՄՆ-ում: Շուռ եկած պահարաններն արդեն սպանել են 2 երեխայի:

Թեպետ այս գործընթացը հետկանչում է  կոչվում, բայց դրա փոխարեն ամերիկացիներին ու այլ երկրներում պահարանները գնողներին խանութներում անվճար տրամադրվում են պատին ամրացնելու պարագաներ: