Ինչպես երեկ հայտնել էինք, երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկաններ և քաղաքացիներ են վիրավորվել:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ կան բերման ենթարկված քաղաքացիներ, իսկ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկվանից Իջևանում է։
«Ոստիկանների կողմից իրավիճակը վերահսկվում է, երեկվանից ճանապարհը բաց է: Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած գործողություններին, ապա քրեական գործ է հարուցվել, 19 քաղաքացի բերման է ենթարկվել»,- ասաց Ջանոյանը։