տուն Լուրեր IBSA-ն Հայաստանում ցանկանում է զարգացնել կույրերի ֆուտբոլ

IBSA-ն Հայաստանում ցանկանում է զարգացնել կույրերի ֆուտբոլ

114
0

sport-kujr-futbol-472x265

Նախարարությունում այսօր հյուրընկալվել են կույրերի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է կույրերի միջազգային ֆեդերացիայի (IBSA) նախագահ Ուրկ Ֆիսթերերին եւ ծրագրերի համակարգող Դեյվիդ Ստիրթոնին:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, նրանք մեր երկրում են գտնվում կույրերի ֆուտբոլը զարգացնելու համար:

Գաբրիել Ղազարյանը ողջունել է հյուրերին եւ տեղեկացրել, որ հաշմանդամային սպորտը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Նա հույս ունի, որ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն համագործակցելով IBSA-ի հետ, կառաջարկի կույր ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կփորձեն համատեղ ուժերով կյանքի կոչել:

«Հայաստանում կույրերի ֆուտբոլը զարգանալու հնարավորություն ունի, իսկ մենք պատրաստ ենք ցուցաբերել ինչպես փորձագիտական եւ մեթոդական, այնպես էլ՝ գույքային աջակցություն»,- ասել է Ուրկ Ֆիսթերերը, որը շուրջ 40 տարի զբաղվում է այդ մարզաձեւի հարցերով: