Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաջողությամբ վիրահատվել է. հաղորդում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Շվեդիայի հավաքականի նախկին ավագը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում:
Վիրահատությունն իրականացրել է հայտնի վիրաբույժ Ֆրեդի Ֆուն:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 28 խաղում Իբրահիմովիչը խփել է 17 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: