«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը յուրօրինակ գոլի հեղինակ է դարձել իր թիմի հերթական մարզման ընթացքում, հայտնում է Sovsport.ru-ն:
Իբրահիմովիչի թիմը շարունակում է նախապատրաստվել Ֆրանսիայի առաջնության 37-րդ տուրի «Այաչոյի» հետ հանդիպմանը: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա շվեդ ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր 47 հանդիպումներին, խփել է 44 գոլ և 18 գոլային փոխանցում կատարել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Պարի Սեն Ժերմեն» ակումբը: