ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնվել է անգլիական առաջատար 3 ակումբների ուշադրության կենտրոնում:
The Independent-ը գրում է, որ Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների առաջնություններում խաղացած Իբրահիմովիչը կարող է ուժերը չափել անգլիական երեք գրանդներից մեկի` «Արսենալի», «Չելսիի» կամ «Լիվերպուլի» կազմում:
Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է հաջորդ տարի, այդ պատճառով ՊՍԺ-ն պատրաստ կլինի ամռանը Իբրահիմովիչին բաց թողնել 15 մլն եվրոյի դիմաց: