Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է որակազրկվել «Սենթ Էթյենի» կիսապաշտպան Ռոմենի Ամումի դեմ կոպտության համար։
Շվեդ ֆուտբոլիստին հրավիրել են Ֆրանսիայի պրոֆեսիոնալ լիգայի կարգապահական կոմիտեի նիստին, որը որոշում կկայացնի այդ դրվագի կապակցությամբ։
Իբրահիմովիչը մրցակցի ոտքին հարվածելու համար ստացել է դեղին քարտ, սակայն բողոքարկող կողմը նշում է, որ մրցավարը շատ մեղմ պատիժ է սահմանել շվեդ ֆուտբոլիստի համար։ Եթե կարգապահական կոմիտեն որոշի, որ Իբրահիմովիչի որակազրկումն անհրաժեշտ է, ապա նա բաց կթողնի 1-2 հանդիպում։