Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն ամռանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կունենա, հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ցանկացած որոշում կայացնել, նույնիսկ՝ անսպասելի, հաղորդում է Armsport.am-ը:
«Կարող է պատահել ամեն ինչ. նույնիսկ ամենաանհավատալին: Հնարավոր է, որ ես ավարտեմ կարիերաս: Ոչ մեկը չի մտածել դրա մասին, բայց ես կնախընտրեի հեռանալ կարիերայիս գագաթնակետին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը՚