տուն Լուրեր Իբրահիմովիչը գոլերի քանակով հավասարվել է Սուարեսին (տեսանյութ)

Իբրահիմովիչը գոլերի քանակով հավասարվել է Սուարեսին (տեսանյութ)

106
0

SOCCER-FRANCE/

Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում ՊՍԺ-ը 4:0 հաշվով հաղթել է «Ռենին»: Այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել Զլատան Իբրահիմովիչը` Եվրոպայի թոփ 6 առաջնությունում գոլերի քանակով հավասարվելով «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին, հայտնում է Sports.ru-ն:

Ուրուգվայցին 34 գոլ է խփել 32 հանդիպմանը, իսկ Շվեդիայի հավաքականի ավագ Իբրահիմովիչը՝ նույնքան գոլ՝ 28 խաղում: Գոլերի քանակով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն` 31 գոլ՝ 34 խաղում: Լավագույն ռմբարկուն ստանալու է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: