տուն Սպորտ Իբրահիմովիչը գերազանցում է Ռոնալդուին և Մեսսիին․ Ռայոլա

Իբրահիմովիչը գերազանցում է Ռոնալդուին և Մեսսիին․ Ռայոլա

71
0

Zlatan-Ibrahimovic-1

Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով օգտվում է իր ծառայություններից, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Նրա կարծիքով՝ 33-ամյա շվեդը յուրօրինակ է, և երբեք նրա նմանը չենք ունենալու։

«Նոր Զլատան երբեք չի լինելու։ Իբրահիմովիչը ուժեղ է Կրիշտիանո Ռոնալդուից և Լիոնել Մեսսիից։ Նա պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ մինչև 2016 թվական, և ես չէի ցանկանա կանխատեսումներ անել նրա ապագայի վերաբերյալ։ Նա գործող պայմանագիր ունի, որը և հարգում է», — ասել է Ռայոլան։ Այս մասին հաղորդում է Telefoot-ը։