ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգա։ Այս մասին հաղորդում է շվեդական Aftonbladet կայքը։
Աղբյուրին հայտնի է դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը դիմել է Փարիզում ամերիկյան հյուպատոսարան՝ միգրացիոն վիզա ստանալու համար։ «Նա այնտեղ եղել է մարտի 19-ին և հանձնել է փաստաթղթերը», — ասել է աղբյուրը։
Նշենք, որ միգրացիոն վիզան մուտքի արտոնագրի համեմատ թույլ է տալիս ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատել։