տուն Լուրեր Իբրահիմովիչը դեռ հավատում է

Իբրահիմովիչը դեռ հավատում է

105
0

Zlatan-Ibrahimovic-et-maintenant-il-veut-entrer-dans-le-dictionnaire_portrait_w674«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծիք է հայտնել, որ թիմը դեռ չի կորցրել հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու շանսը: Պրեմյեր լիգայի 24 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 45 միավորով 6-րդ տեղում է եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ընձեռող չորրորդ տեղից հետ է 2 միավոր:

«Ես դեռ հավատում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիրը: Մի քանի ամիս առաջ մենք ավելի հեռու էինք այդ խնդրի լուծումից, բայց մենք կրճատել ենք տարածությունը: Կարծում եմ՝ մենք ինքներս ենք մեզ վնասում: Եթե 3 միավոր վաստակեինք ըստ էության հաղթած խաղերում, ապա կլինեինք այլ դիրքում: Սպասենք, երբ մյուս թիմերը կկորցնեն միավորներ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում, եթե նվաճի Եվրոպայի լիգայի գավաթը: Մոուրինյոյի գլխավորած թիմը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է: