տուն Քաղաքական Միջազգային Ի պատասխան իր օդաչուի ողջակիզմանը՝ Հորդանանը մահապատժի է ենթարկել Իսլամական պետության երկու...

Ի պատասխան իր օդաչուի ողջակիզմանը՝ Հորդանանը մահապատժի է ենթարկել Իսլամական պետության երկու ահաբեկչի

90
0

s1.reutersmedia

Հորդանանում այս գիշեր իրականացվել է երկու ահաբեկիչների մահապատիժ։ Սա Հորդանանի իշխանությունների պատասխանն էր Իսլամական պետությանը, որը երեկ հայտնել է, որ կենդանի այրել է Հորդանանի զինուժի օդաչու Մոազ Ալ-Քասաբեյին, ով գերեվարվել էր նրանց կողմից անցած տարվա դեկտեմբերին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով Հորդանանի կառավարության խոսնակ Մոհամադ Ալ-Մոմանիին։

Մահապատժի ենթարկվածների մեջ են կին ահաբեկիչ Սադիջա Ալ-Ռիշավին, ում ահաբեկիչները ցանկանում էին փոխանակել օդաաչուի հետ, ինչպես նաև Իսլամական պետության դաշտային հրամանատար Զիյադ Ալ-Քարբոլին։

Օդաչուի սպանության մասին լուրից հետո Հորդանանի թագավորը «Իսլամական պետություն» խմբավորմանն անվանել է վախկոտ կազմակերպություն և խոստացել պատժել նրանց այդ սպանության համար։