տուն Քաղաքական Միջազգային Ի նշան բողոքի` հարյուրավոր ավստալացիներ գլուխները թաղել են ավազի մեջ

Ի նշան բողոքի` հարյուրավոր ավստալացիներ գլուխները թաղել են ավազի մեջ

89
0

bury-heads-australia(1)

Հարյուրավոր ցուցարարներ գլուխները թաղել են ավազի մեջ այն բանից հետո, երբ վարչապետ Թոնի Էբոթը հրաժարվել է Մեծ քսանյակի օրակարգում ընդգրկել կլիմայական փոփոխությունների հարցը: Հիշեցնենք, որ G20-ի գագաթնաժողովն այս օրերին տեղի է  ունենում Բրիսբեն քաղաքում:

Բողոքի ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ Էբոթը գագաթնաժողովի հիմնական թեման է հռչակել «աշխատատեղերի և տնտեսական աճի» խնդիրները, այլ ոչ թե մինչև2030 թվականը կլիմայական փոփոխությունների հետևանքների հարցը:

Ակցիան տեղի է ունեցել Սիդնեյի ծովափնյա շրջանում: Մոտ 400 կին, տղամարդ, աշակերտ թաղել են իրենց գլուխները ավազի մեջ, ինչը խորհրդանշում է Էբոթի կողմից կլիմայական փոփոխությունների խնդրի անտեսումը: