տուն Լուրեր Ի՞նչն է խանգարում հայկական կոնյակի և գինու՝ Եվրոպա արտահանմանը

Ի՞նչն է խանգարում հայկական կոնյակի և գինու՝ Եվրոպա արտահանմանը

248
0

Gini

Մենք հեշտությամբ ենք խոսում հայկական արտադրության գինիները Եվրոպա արտահանելու մասին, բայց հաշվի չենք առնում, որ դա մի շարք խնդիրների հետ է կապված: Եվրոպական շուկա մտնելն այդքան էլ հեշտ բան չէ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

«Այդ շուկաներում այսօր դաժան պայքար է մղվում մրցակցության համար: Ամբողջ շուկան քվոտավորված է, հեշտ չէ գնալ ու մուտք գործել. նույն  տնտեսվարողից մեծ ջանքեր են պահանջվում գնալ և իր ապրանքն այնտեղ ներկայացնել: Սա այդքան էլ հեշտ գործընթաց չէ»,-նշեց Պետրոսյանը:

Խնդրին անդրադարձավ նաև ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը.

«Մոլդովան, որը գինեգործական երկիր է, կրկին խնդիրներ ունի արտահանման հետ: Մոլդովայի արտադրանքը էապես դեպի Ռուսաստան էր ուղղված: Երբ ՌԴ-ի հետ պրոբլեմներ առաջացան, Մոլդովայի շատ գինեգործարաններ փակվեցին: Հիմա Մոլդովան ստորագրել է Եվրոինտեգրման ասոցացման պայմանագիրը, բայց գիտե՞ք, որ այնտեղ երկու մարդիկ խնձորն ու խաղողը հավաքում ու թափում են: Խնձորի միայն 2 տոկոսն է Եվրոմիություն գնում: Այլ բան է քաղաքական առումով ինտեգրումը, այլ բան է ռեալ տնտեսական միջավայր մտնելը»,-նշեց պատգամավորը:

Անդրադառնալով գինու որակին՝ պատգամավորն ընդգծեց, որ հայկական կոնյակն անգամ հայերը չեն խմում, իսկ հայկական կոնյակը եվրամիություն չի գնացել, որովհետև միջին եվրոպացին անգամ պատկերացում չունի հայկական կոնյակի մասին: «Մեր արտադրանքը ռուսական և ասիական գինիների համար է նախատեսված: Եվրոպական շուկա գնալու համար մենք պետք է ստանդարտացման սերթիֆիկացիա անցնենք, որը չենք կարող: Ես մի բան կարող եմ արձանագրել. 2010 թվականին Տիգրան Սարգսյանն իր վարչապետության օրոք ներդրեց գինեգործությունը որպես արտահանմանը միտված արդյունաբերության ճյուղ և ձախողվեց»,-եզրափակեց Մելքումյանը: