տուն Լուրեր Ի՞նչն է խանգարում Ձեզ վարույթ սկսել. Լևոն Զուրաբյանը` Գևորգ Կոստանյանին

Ի՞նչն է խանգարում Ձեզ վարույթ սկսել. Լևոն Զուրաբյանը` Գևորգ Կոստանյանին

207
0

anc-Levon-Zurabyan

Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Լևոն Զուրաբյանը, հարց ուղղելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, անդրադարձավ բոլոր այն իրադարձություններին, որոնց նկատմամբ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցեր:

«Պատահական չէ, որ Քրեական դատավարության օրենքի 176-րդ հոդվածը նշում է, քրեական գործի հիմք կարող են հանդիսանալ լրատվամիջոցների հրապարակումները: Մամուլը հեղեղված է ամենատարբեր բնագավառնելորւմ չարաշահումների մասին լուրերով: Ես չեմ կասկածոււմ ոչ Ձեր կարողությունների, ոչ համարաձակության վրա: Դուք ինչո՞ւ վարույթ չեք ընդունել «Նաիրիտ» գործարանում իրականացված չարաշահումների մասին հրապարակումները: Դեռ 2014թ. ՀԳԴ-ն հրապարակել էր «Նաիրիտ»-ի վերաբերյալ հայտարարությունն այն, մասին, որ տարիներ տևած չարաշահումների արդյունքում անհնար է դարձել գործարանի վերագործարկումը»:

Պատգամավորը նաև նշեց ՀԾԿՀ ներկայացված հայտը` «ՀԷՑ»-ի կողմից, որով առաջարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով:

«Սրա հիմնական պատճառը, ըստ լրատվամիջոցների, ՀԷՑ-ում տարիներ շարունակ գողություններ ու չարաշահումներ են եղել: Ի՞նչն է Ձեզ հետ պահում քրեական գործեր հարուցել այս բոլոր հարցերի վերաբերյալ: Ինչո՞ւ քրգործ չեք հարուցում ԱԺ գազի հանձնաժողովի հրապարակած եզրակացության վերաբերյալ: Մենք բարձրացրել ենք նաև ԴԱՀԿ կողմից իրեն պատկանող ընկերության համար ավտոմեքենաներ գնելը»,- հարցրեց պատգամավորը:

Լևոն Զուրաբյանը հարցրեց նաև տարբեր պաշտոնյաների կուտակած ունեցվածքի վերաբերյալ:

«Ինչո՞ւ է Հայաստանում ստեղծվել էթիկայի հանձնաժողով, և օրենքը պարտավորեցնում է պաշտոնաներին ամեն տարի հայտարարագրել իրենց ունեցվածքը: Եթե նրա ունեցվածքի և եկամուտների միջև կտրուկ տարբերություն կա, այդ դեպքում դատախազությունը պետք է արձանագրի խախտումները: Գնացեք, պարզեք, որ անհանգստանալու հիմք չունենա հասարակությունը, քանի որ դատախազությունը պարզել է տվյալ պաշտոնյայի ունեցվածքի աղբյուրը»,- ասաց նա: