տուն Լուրեր Ի՞նչն է UWC Դիլիջանի 17-ամյա ուսանողուհուն Հայաստան բերել

Ի՞նչն է UWC Դիլիջանի 17-ամյա ուսանողուհուն Հայաստան բերել

127
0

jh

Լենա Վասիլեվան Դիլիջանի միջազգային քոլեջ սովորելու է եկել Ռուսաստանի Մուրմանսկ քաղաքից: Բոլոր երկրներից ցանկում նախապատվությունը տվել է Հայաստանին:

«Դիմելով UWC կրթական ցանցին` մենք նշում էինք, թե որ երկրում կցանկանայինք ուսանել: Ես նշել էի Հայաստանը: Թե ինչո՞ւ հատկապես Հայաստան. առաջին հերթին` Ռուսաստանից այնքան էլ հեռու չի գտնվում, առանց վիզայի Հայաստան գալը նույնպես ինձ շատ հետաքրքրեց: Ինձ նաև այստեղի բնությունն է շատ դուր գալիս»,- ասում է նա:

Ներկայում շատ նորաձև է դիմել այս կրթական ցանց. հնարավորությունները բավական մեծ են հետագայում հեղինակավոր բուհեր ընդունվելու:

«Ես դիմեցի հենց UWC կրթական ցանց, քանի որ այս դիպլոմները ընդունվում են աշխարհի շատ երկրների բուհերի կողմից»,- ասում է UWC Դիլիջանի 17-ամյա ուսանողուհին:

UWC-ում յուրաքանչյուր ուսանող պետք է ընտրի մեկական առարկա` գոյություն ունեցող վեց խմբերից, այսինքն` յուրաքանչյուր ուսանող ընտրում է վեց առարկա: Այստեղ սովորելն արժե տարեկան մոտ 35 հազ. ԱՄՆ դոլար, բայց վարձավճարների մեծ մասը վճարում են հովանավորները: