տուն Լուրեր Ի՞նչ խոստումներ են տրվել ՕԵԿ-ին

Ի՞նչ խոստումներ են տրվել ՕԵԿ-ին

184
0

Mher-Shahgeldyan

ՕԵԿ-ը վստահ է` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծ ներկայացվածություն են ունենալու: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Թե ինչի հետ է կապված իրենց վստահությունը, Մհեր Շահգելդյանն ասաց` այն աշխատանքների, որոնք իրենց կուսակցությունն իրականացնում է. «Վստահ ենք, որ խորհրդարանում մեծ եւ լրջագույն  ներկայացվածություն ենք ունենալու: Մշտապես աշխատել ենք այդ ուղղությամբ»:

Հարցին` իրենց խոստումնե՞ր են տվել, ասաց. «Ոչ մի խոստումներով մենք քաղաքականություն չենք իրականացրել, ակտիվ աշխատել ենք, մեր վստահությունը գալիս  է մեր տարածքային  կառույցների ակտիվ աշխատանքներից»:

ՕԵԿ պատգամավորն ասաց` թող ոչ ոք վստահ չլինի, որ ընտրություններում առաջին տեղն իրենն է լինելու: Չբացառեց նաեւ իրենց պայքարը սահմանադրական փոփոխությունների դեմ. ի վերջո իրենք հստակ «այո» չեն ասում, իսկ ձեռնպահ են քվեարկել, որովհետև իրենց մի շարք առաջարկներն ընդունվել են: