տուն Լուրեր Ի՞նչ վնաս է տվել կարկուտը մարտունեցիներին (տեսանյութ)

Ի՞նչ վնաս է տվել կարկուտը մարտունեցիներին (տեսանյութ)

162
0

Մարտունու քաղաքապետարանը հրապարակել է տեսանյութ՝ երեկ տեղացած ուժեղ կարկուտից:

Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանից Araratnews.am-ը տեղեկացավ, որ կարկուտը վնասել է մոտավորապես 70 հա տարածք: Վնասվել է կարտոֆիլի, կաղամբի, ծիրանի, կեռասի բերքը: «Ես այդպիսի կարկուտ 50 տարում չեմ տեսել, 20-25 սմ հաստությամբ կարկուտի շերտ էր»,- նշեց համայնքի ղեկավարը:

Արմեն Ավետիսյանի խոսքով՝ միակ «մխիթարանքն» այն է, որ կարկուտը վնասել է Մարտունի համայնքի մի մասը: «3 օրից գալիս է Գեղարքունիքի մարզպետարանի հանձնաժողովը, ուսումնասիրի վնասները եւ վնասի չափը ներկայացնի կառավարություն»,- մանրամասնեց նա:

Համայնքում, պարզվում է, հակակարկտային կայաններ  չկան: «Մենք կարկուտի վտանգ չէինք զգում, բայց հիմա դիմելու ենք կառավարություն՝ հակակարկտային կայաններ տեղադրելու համար»,- ասաց Մարտունի համայնքի ղեկավարը:

Սոնա Դավթյան