Երևանի քաղաքապետարանին հարող Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասի այգու բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Նախատեսել էին այգու բարեկարգման, շինարարական աշխատանքներն ավարտել անցյալ տարի՝ Էրեբունի-Երեւան 2800-ամյակի տոնակատարության առթիվ, սակայն աշխատանքները ձգձգվեցին:
Ըստ շրջանառվող լուրերի՝ այգին կբացվի մինչեւ այս տարվա մայիսի կեսերը: Անգամ ասում են՝ մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման, Արցախի բանակի ստեղծման օրը:
Հիշեցնենք՝ այգու բարեկարգման գործը հանձն է առել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/128901.html