Մարտի 29-ին ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կքննվի լրագրողական երեք ՀԿ-ների դիմումն ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի:
Հիշեցնենք, որ «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները դիմել էին հանձնաժողովին` քննելու համար Մհեր Սեդրակյանի պահվածքը, ով հայհոյել էր լրագրողին:
Այդ օրը էթիկայի հանձնաժողովը լսելու է լրագրողական ՀԿ-ների ղեկավարներին, իսկ երկու օր անց՝ մարտի 31-ին կլսի նաեւ Մհեր Սեդրակյանին: