Ինտեգրացիոն գործընթացները նպատակ ունեն բարեկեցության բարձրացում բերելու, ՀՆԱ-ի աճի արտահանման աճ բերելու, զբաղվածության աճ բերելու և տնտեսական անվտանգություն ապահովելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Նա նշեց, որ 2013-ի գարնանը Հայաստանի և Ռուսաստանի կառավարության առաջարկով անցկացրել են հետազոտություններ և տվել իրենց գնահատականները:
Այն հարցին, թե ի՞նչ է տալու Հայաստանին ԵՏՄ անդամ դառնալը և պայմանագիրը վավերացնելը, պարոն Թավադյանը ասաց.
«Մենք ստացանք գազի գնի նվազում 30 տոկոսով: Դա տալիս է 5 տարվա համար մոտ մեկ միլիարդ դրամ: Ստացանք ադամանդե արատադրության զարկ: Ստացանք նաև 270 մլն դոլար վարկ, որպեսզի վերակառուցենք մեր ատոմակայանը: 750 ապրանքատեսակ առաջին հինգ տարում կազատվի մաքսատուրքերը վճարելուց»,-ասաց Թավադյանը և հավելեց, որ վերջին շրջանում Հայաստանը ստանում էր գրանտներ, վարկեր, տրանսֆերտներ և զարգացնում միայն ներքին շուկան, անշարժ գույքի շուկան և մանրածախ առևտրի շուկան: