տուն Լուրեր Ի՞նչ կապ ունի Սասուն Միքայելյանի որդին «Գոլդեն Փելես» հյուրանոցի հետ. պարզաբանում

Ի՞նչ կապ ունի Սասուն Միքայելյանի որդին «Գոլդեն Փելես» հյուրանոցի հետ. պարզաբանում

119
0

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մանթաշյանն այսօր «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցն աշխատացնում է  ազատամարտիկ,  «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին:

Հյուրանոցը, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է: Իսկ հյուրանոցի տնօրեն Արմեն Ավետիսյանը՝ Մաքսային ծառայության  տնօրենը, հայտարարել էր՝ այն նվիրում է պետությանը:

Ararartnews.am-ը կապ հաստատեց Սեւակ Միքայելյանի մամուլի խոսնակ Արամայիս Պողոսյանի հետ, որը հերքեց այդ տեղեկությունը. «Դա բացարձակ ապատեղեկատվություն է և իր մեջ պարունակում է կեղծիք»:

Արամայիս Պողոսյանի խոսքով՝ Միքայելյան ընտանիքը բացարձակ կապ չունի հյուրանոցի հետ: «Հրապարակումն  ամբողջությամբ ապատեղեկատվություն է»,- հավաստիացրեց խոսնակը:

Սոնա Դավթյան