Այսօր Կառավարության դիմաց վերջին օրերի նման մարդաշատ չէր: Երեկ վարչապետի կայացրած որոշումից հետո ՓՄՁ ներկայացուցիչներն այլևս դժգոհ չեն: Նրանցից մի քանիսը երեկ հանդիպել է Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի հետ: Քննարկել են, ու իրենց խոսքով` եկել ընդհանուր հայտարարի:
ՓՄՁ ներկայացուցիչները սա ինչ-որ չափով հաղթանակ են համարում:
«Մենք արեցինք այն, ինչ Ազգային ժողովը չկարողացավ անել»,- ասում են նրանք:
Մանրամասները դիտեք տեսանյութում: