ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ուսանողների պահանջը սուբյեկտիվ է համարում: Այս մասին ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում: «Ի՞նչ գործ ունեմ ես կարմիր բերետավորների հետ: Իմ մե՞ղքն է, որ կարմիր բերետավորները մտել են ԵՊՀ շենքի տարածք, ես ոստիկանապետին ասել եմ՝ ԵՊՀ շենքի տարածքն ազատ է, ոչ մի ոստիկան չպետք է լինի: Եթե այն ժամանակվա իշխանությունը հարմար է գտել, որ պետք է լինի, ես դրա առաջ չեմ կարող առնել»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
Անդրադառնալով գնումների գործընթացում կոռուպցիոն խոսակցություններին՝ Արամ Սիմոնյանը հերքեց այդ տեղեկությունները:
Ինչ վերաբերում է ռեկտորի համար նոր կահույք գնելուն, Արամ Սիմոնյանն ասաց. «Սա նո՞ր կահույք է, սա 12 տարվա կահույք է»:
ԵՊՀ ռեկտորն ասաց, որ համալսարանի զուգարանի թղթի հետ կապված իրեն ուղղված քննադատությունը ճիշտ է համարում:
Սոնա Դավթյան