2016 թվականի հոկտեմբերի 2-ին Մաշտոցի պուրակում անցկացվեց Vegan Fest Yerevan ամենամյա չորրորդ փառատոնը, որի մասնակիցները խոսեցին նաև Ամուլսարի ոսկու հանքավայրի վտանգավոր հետևանքների և այդ աղետաբեր ծրագրի դադարեցման անհրաժեշտության մասին։ Հնչեցին գործնական քայլեր անելու տարբեր առաջարկներ, բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ՝ հստակ առաջարկներով, թե այս խնդիրը հանրայնացնելու ուղղությամբ ինչ պարզ քայլեր է կարող անել մեզանից յուրաքանչյուրը։
Իսկ որպես առաջին պարզ քայլ առաջարկում ենք Սևանի, Ջերմուկի, ինչու չէ նաև Հայաստանի ապագայի և էկոլոգիական անվտանգության մասին մտահոգ բոլոր մարդկանց, անպայման անցնել այս հղումով, ծանոթանալ խնդրի ամբողջական պատկերին, միանալ ստորագրահավաքին և հնարավորինս տարածել Ամուլսարի ծրագրի դադարեցման կոչը։
Հ․Գ․ Այստեղ կարող եք ծանոթանալ Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ հրապարակված փորձագիտական կարծիքների, վերլուծությունների, հոդվածների ու տեսանյութերի մի մասին։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն