տուն Լուրեր Ի՞նչ է պետք է գյուղացուն՝ գոմը քանդելու համար. Արամ Մանուկյանը՝ քաղաքաշինության...

Ի՞նչ է պետք է գյուղացուն՝ գոմը քանդելու համար. Արամ Մանուկյանը՝ քաղաքաշինության նախարարին

136
0

Aram-Manukyan2

«Ի՞նչ է պետք  է գյուղացուն՝ գոմը քանդելու համար», — 2014թ-ի պետական բյուջեի կատարողական քննարկման ժամանակ այս մասին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարցրեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանինˋ ընդգծելով այն հանգամանքը, որ այդ աշխատանքներն իրականացնելու համար գյուղացին ստիպված է լինում  փաստաթղթերի մի ամբողջ շարք ներկայացնել:

Նախարարը նշեց, որ կիսում է ՀԱԿ պատգամավորի մտահոգությունները, հարցն իր համար ընդունելի է, քանի որ քանդման կարգերի հետ կապված կան բազմաթիվ չհիմավորված պահանջներ:

Նարեկ Սարգսյանը  հայտնեց, որ, ըստ կառավարության որոշման, բազմաթիվ փոքր և միջին օբյեկտների քանդման համար այլևս  փաստաթղթեր չեն  պահանջվում: