Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նստացույցն՝ ընդդեմ հոսանքի թանկացման։ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարել են՝ իրենք մինչև երկուշաբթի օրը ժամը 19:00-ն նստացույց են անցկացնելու՝ իշխանություններին կոչ անելով չեղյալ հայտարարել ՀԾԿՀ հունիսի 17-որոշումը:
Այսօր վաղ առավոտյան Araratnews.am-լրագրողն Ազատության հրապարակում զրուցեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ, ակտիվիստ Արմեն Մկրտչյանի և «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի հետ: Վերջիններս գիշերն անցկացրել են Ազատության հրապարկում:
Մանրամասները՝ տեսանյությում:
Շողիկ Գալստյան