տուն Լուրեր Ի՞նչ է իրականում տեղի ուենեցել Գյումրիում

Ի՞նչ է իրականում տեղի ուենեցել Գյումրիում

91
0

Levon-Barsegyan

Ինչպես գիտենք, շաբաթ օրը Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում տեղի է ունեցել միջադեպ՝ վիճաբանություն, 2 ռուսաստանցի զինծառայողների մասնակցությամբ, որը սակայն ոստիկանությունից անմիջապես հերքել են: Թե ինչ է իրականում տեղի ուենցել  Araratnews.am-ի լրագրողը փորձել է պարզել Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանից. «Փողոցի մեջ ինչ-որ վիճաբանություն է եղել, որի պատճառը պարզ չէ: Վիճաբանությունը տեղի է ունեցել շաբաթ օրը ժամը 20:00-ի կողմերը՝ Գյումրու կենտրոնում:  Ես 7-8 քաղաքացիների հետ խոսել եմ, և ոմանք ասում են, որ զինվորը ոչ սթափ վիճակում է եղել, ոմանք ուրիշ բան են ասում: Այնպես որ, վիճաբանության պատճառը պարզել  չի ստացվել»:

Ոստիկանները եղել են տեղում և քաղաքացիական հագուստով, և համազգեստով, և նրանց հաջողվել է արագ խափանել վեճը, տեղեկացրեց Լևոն Բարսեղյանը: «Ոստիկանները միանգամից խափանել են վեճն ու զինվորին տարել են զորամաս: Ես այդքանը միայն իմացա ականատեսներից: Լուր տարածվեց, որ բերման են ենթարկել մի քանի հոգու, և այլն: Ես ճշտեցի, որ որևէ մեկին բերման չեն ենթարկել»: