«Մենք ի տարբերություն երկու կողմերի, որոնք գնում են կամուրջներն այրելու ուղղությմանբ, պահպաել ենք այդ կապերը: Ես կարևորում եմ արդյունքը, իսկ թե կոնկրետ ինչ են խոսել, սա մեզ համար էական չի, սա չի կարևորը, կարևորն այն է, որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, որ լարվածության էսկալացիան կանգ է առել, և նախադրյալներ են ստեղծվել շատ տրամանաբական և խաղախ պայմաներում նստել և երկրում ստեղծված իրավիճակին լուծումներ փնտրել»,- այս մասին այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցությունում ասաց դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ-ի իրականացրած միջնորդական առաքելությունը:
Հարցին, թե կոալիցիայի ակնկալիք ունեն ՀՅԴ-ում այս «հաշտեցման» դիմաց, Արմեն Ռուստմյանն ասաց. «Որևէ ակնկալիք ՀՅԴ-ն չունի այս միջնորդության համար: Մենք շատ համեստ ենք գնահատում միջնորդությունը»:
Արմեն Ռուստմյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն սեփական նախաձեռնությամբ է լքել կոալիցիան. «Եթե մենք ուզենք այսօր էլ կմտնենք կոալիցիա: Եթե դուրս գալը ինքնապտակ լիներ, կմնաինք կոլաիցիայում»:
Հիշեցնենք, որ երեկվանից լրատվամիջոցները գրում են Սերժ-Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին, որի նախաձեռնողը համարվում է ՀՅԴ-ն: