«Հրապարակ» թերթն այսօր գրել է, որ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը «Սասնա ծռեր» կուսակցության հետ միասին կմասնակցի Ազգային ժողովի ընտրություններին:
Araratnews.am-ը կապ հաստատեց «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանի հետ՝ լուրի իսկությունը ճշտելու: «Մենք չենք մեկնաբանում այդպիսի տեղեկությունները»,- ասաց պարոն Ավագյանը
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին մասնակցելու ձեւաչափին, քննարկումները շարունակվում են, դեռ հստակություն չկա: «Եթե լինի, մենք անպայման կտեղեկացնենք»,- ասաց մամուլի խոսնակը:
Սոնա Դավթյան