ԵՊՀ-ում մեկնարկած ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օրվան նվիրված կլոր սեղան քննարկմանը ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության բաժնի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Գագիկ Հովհաննիսյանն անդրադարձավ Միջազգային խաղաղապահական գործունեությանը ՀՀ ազգային անվտանգության համակարգում:
Վերջինս ընդգծեց, որ, ի սկզբանե, խաղապահությունը հակամարտությունների կարգավորման կարևորագույն գործիքներից էր, որն օգտագործվում էր պետությունների միջև ծագած կոնֆլիկտները վերացնելու համար, մինչդեռ ժամանակի ընթացքում խաղաղապահության վերաբերյալ ընկալումները ձևափոխվեցին:
«Սառը պատերազմից հետ ՄԱԿ-ի գործողությունները կրում էին ներպետական բնույթˋ կարգավորելով պետության ներքին կոնֆլիկտները: Թեև խաղաղապահների առաքելության առաջնային դերը ՄԱԿ-ինն է, բայց ՄԱԿ-ն այս գործում մեծ դերակատարում է վերապահում նաև տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես օրինակˋ ՆԱՏՕ-ին, Եվրոպական միությանը, Աֆրիկյան միությանը և ԵԱՀԿ-ին»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով ՀՀ-ի զինված ուժերում խաղաղապահ ուժերի առկայությանըˋբանախոսը նշեց, որ Հայաստանը ձեռնամուխ է եղել գործընթացին 2001 թվականից, իսկ 2004-ից մինչև այսօր ՀՀ խաղաղապահները մասնակցում են հայ մանդատով իրականացվող խաղաղապահական գործողություններին, 2014-ին էլ ՀՀ խաղաղապահներն ընդգրկվել են Լիբանանում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում:
Ըստ բանախոսիˋ ՀՀ խաղաղապահ ուժերի մասնակցությունը երկրից դուրս իրականացվող խաղաղապահ առաքելությանը չափազանց կարևոր է, քանի որ այն առաջնահերթ բխում է մեր երկրի սեփական անվտանգությունից:
Վարդուհի Ստեփանյան