տուն Լուրեր Ի՞նչ չափով կարող է փոխհատուցվել Ձեր ուսման վարձը

Ի՞նչ չափով կարող է փոխհատուցվել Ձեր ուսման վարձը

87
0

փող

Ներկայացնում ենք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցման տրամադրման չափի իրավակարգավորումները։

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանաչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարված և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`

ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վարձի 50 տոկոսի չափով։

բ)  5–10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վարձի 60 տոկոսի չափով,

գ) 10–25 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վարձի 70 տոկոսի չափով,

դ) 15–20  միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վարձի 80 տոկոսի չափով,

ե) 20–ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուցանողներին` ուսման վարձի 100 տոկոսի չափով։ Ուշադրություն. ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը յուրաքանչյուր տարի սահմանում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը։

Ամբողջական հոդվածը` iravaban.net