Այս գիշեր Չիլիի և Արգենտինայի սահմանին տեղի է ունեցել հզոր երկրաշարժ։ Ամերիկյան երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.9 մագնիտուդ։
Այն գտնվել է 209 կմ խորության վրա։ Այս պահին ոչինչ չի հաղորդվում զոհերի, տուժածների և ավերածությունների մասին։